вторник, 12 января 2016 г.

Ավազակի դուստր Ռոնին

Ես այս անգամ արձակուրդներին կարդացել եմ Աստրիդ Լինգռենի <<Ավազակի դուստր Ռոնին>>հիմա մի փոքր կպատմեմ այս գրքի մասին:

Երբ Ռոնին լույս աշխարհ պետք է գար, այդ գիշերը շատ ցուրտ էր և սարսափազդու:Այդ գիշեր իրենց ոռչերից դուրս էին եկել չար դրույիդներն ու ահարկու ձայներ եին հանում:Չար դրույիդների համար ամպրոպն ու կայծակը մեղրից քաղցր է:Բացի դրուիդներից դրսում ուրիշ ոչ ոք չկար:Ռոնին ավազակապետ Մատիսի դուստրն է:Լովիսան Ռոնիի մայրն է:Լովիսան երբ երեխա էր ունենում երգում էր կարծելով,որ իր երեխան կծնվի երգով և ուրախ բնավորություն կունենա:Մատիսը ամրոցի մոտից քշում էր զզվելի արարածներին:Նրանց ավազակային ամբողջ կյանքի ընթացքում ամրոցում երեխա չէր ծնվել:Բոլորից շատ պստլիկի հայտնվելուն սպասում էր Ճաղատ Պերը:Մատիսը ուրախությունից թռչկոտում էր  և ամբողջ ձայնով բղավում ,,Ես երեխա ունեմ,,:Ռոնին երբ արդեն մեծ էր, գնաց անտառ և բազում խնդիրների հադիպեց:Սակայն նա կարողացավ լուծել այդ խնդիրները:Մի օր էլ նա գնաց անտառ և տեսավ մի տղա:Այդ տղայի անունը Բիրիկ էր:Այդ տղան սկզբում Ռոնին դու չէր գալիս, բայց հետո դուր եկավ:Այդ տղան շատ հոգատար,խելացի և համառ տղա էր:Այդ տղան Ռոնիի համար ամեն ինչ արեց:


Ինձ այս գիրքը սովորեցրեց լինել անվախ,լինել համառ,լինել ընտանիքի հետ միասին,իսկ եթե մի օր դու գնաս, հաստատ կարոտից նորց  ետ կվերադառնաս:

Ես այս  գիրքը խորհուրդ եմ տալիս բոլորին,քանի որ շատ հետաքրքիր էր:

Комментариев нет:

Отправить комментарий