вторник, 12 января 2016 г.

Նոր տարին իմ ընտանիքում


Նոր տարին իմ սիրած տոներից մեկն է: Նշում ենք տանը, ընտանիքի բոլոր անդամներով, ջերմ մթնոլորտում: Ամենաշատը սիրում եմ այն պահը, երբ խփում են տարվա ավարտը ազդարարող զանգերը: Մենք ընտանիքով ոտքի ենք կանգնում, հայրիկս արագ բացում է շամպայնը, և մենք բաժակների զնգոցի ներքո երազանք ենք պահում, իրար բարեմաղթանքներ ասում: Հետո սկսում ենք համտեսել մայրիկի պատրաստած համեղ ուտեստները:  
Մեր տանը կա ամանորյա մի սովորույթ. մայրիկս տարեգաթա է պատրաստում, և մենք այն ուտում ենք Ամանորի գիշերը: Տարեգաթայի մեջ մետաղադրամ է լինում, և այս անգամ այն ինձ ընկավ: Ես շատ ուրախացա: Իմ ուրախությունը կրկնապատկվեց, երբ ստացա իմ ցանկացած նվերը Ձմեռ պապիկից, ավելի ճիշտ՝ Ձմեռ հայրիկից:

Комментариев нет:

Отправить комментарий